Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է սպասվում Հանրապետության հրապարակին

Հասարակություն
ec06dad7cd22d71c4dc2e2fb97befb73

Հանրապետության հրապարակի վերակառուցման համար ներկայացվել է ընդամենը 13 աշխատանք: Դրանցից մեկով Լենինի արձանի փոխարեն նախատեսվում է փարոս կառուցել, մյուսով՝ եկեղեցի կամ դարպասներ: Որոշ ճարտարապետներ առաջարկում են ստեղծել ծածկված հրապարակ, ստորգետնյա համալիր, բացել խանութներ եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանը 5-րդ անգամն է փորձում որոշել հանրապետության հրապարակի ճակատագիրը եւ կրկին անհաջող: Հերթական ձախողման պատճառը ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը համարում է հրապարակի վերանորոգման նախագծում տրանսպորտային և հետիոտնային խնդիրների լուծված չլինելու փաստը:

Այս խնդիրների լուծումը ճարտարապետը տեսնում է հրապարակից դուրս՝ շրջանցող ճանապարհների միջոցով: Որպես հրապարակի վերակառուցման նախապայման համարում է Թամանյանական ոճի պահպանումը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը բացասաբար է վերաբերվում հրապարակի վերակառուցման նախագծին եւ հիշեցնում` այն հանրապետական կարգի հուշարձան է և ենթակա չէ ձևափոխման:

Ճարտարապետը ներկա է եղել վերակառուցման մրցույթի ցուցահանդեսին և որևէ ընդունելի միտք չի գտել: Փոխարենը արձանագրում է՝ շուրջ 10 տարի ավերել ենք Երևանը, եւ անձեռնամխելի էր մնացել էր միայն հրապարակը:

Հանրապետության հրապարակի վերակառուցման համար ներկայացվել է ընդամենը 13 աշխատանք: Դրանցից մեկով Լենինի արձանի փոխարեն նախատեսվում է փարոս կառուցել, մյուսով՝ եկեղեցի, դարպասներ:

Որոշ ճարտարապետներ առաջարկում են ստեղծել ծածկված հրապարակ, ստորգետնյա համալիր, բացել խանութներ եւ այլն: Երեւանի քաղաքապետարանը մրցույթի արդյունքները կամփոփի նոյեմբերի 5-ին: Իսկ ի՞նչ են ուզում տեսնել հանրապետության հրապարակում մեր քաղաքացիները;

Մանրամասները` տեսանյութում: