Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ հետ փոխհարաբերությունն է քննարկվել

Պաշտոնական
d3f146dfbdd84202835bb5baff0d1111

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:
«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», - ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Թանոքին և Հայաստանի եվրոպացի բարեկամներին կատարվող աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ժամանակ արծարծվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխհարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին վերաբերող հարցեր: