Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավատարմագրերը հանձնել է

Պաշտոնական
b65e414b5b55267dbb580019aab933bc

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն և շահագրգիռ է Չիլիի հետ ևս ակտիվացնել փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը և Չիլին միմյանց հետ քաղաքական որևէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:

Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը: Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել:

ՀՀ Նախագահի աշխատակազմ