Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկուցվեց «Նոր Հալեպ»-ի մասին

Պաշտոնական
3a87940ca4e88339d40fc910563a840a

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ հանձնաժողովի նիստի սկսվելը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ի հայ ոսկերիչների միության հիմնադիր Սարկիս Կրիկոր Նուրյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Սիրիահայերի աջակցության ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը:

Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը:

ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը ներկայացրեց աշխատանքները ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ:

«Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ընթացիկ աշխատանքների մասին զեկուցեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Նշվեց, որ ավարտվել են տեղանքի երկրաբանա-հետախուզական աշխատանքները, որի հիման վրա օրերս ավարտին կհասցվեն թաղամասի նախագծման աշխատանքները:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայերի համար առաջնահերթ խնդիր է մնում կացարանով ապահովելու և աշխատանքի տեղավորման հարցերը, ինչի մասին պետք է մտածեն եւ իրենց ներդրումն ունենան ինչպես Հայաստանի քաղաքացիները և գերատեսչական կառույցները, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցները և կազմակերպությունները:

Սփյուռքի նախարարություն