Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում ռազմական կցորդի հետ

Պաշտոնական
01819157a63364ed6425a06f07e674c8

2013թ. նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դևդարիանիին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով:

Այնուհետև ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացավ վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր,ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները:

ՀՀ ՊՆ