Մաքսազերծում՝ փոստերում
Կառավարությունն այսօր իր հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել ՊԵԿ-ի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-14թթ. ծրագրին։
ՊԵԿ-ի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրի ռազմավարության ուղղությունները բխում են մաքսային միության պահանջներից։
«Խոսքը վերաբերում է նախևառաջ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց կողմից փոստային և սուրհանդակային ծառայությունների միջոցով կատարվող ապրանքների ներմուծմանը։ Վերջին շրջանում լայնորեն տարածվում է էլեկտրոնային տարբերակով առեւտուր իրականացնելը, և այդ միջոցառումը հնարավորություն է տալու ներդնել պարզագույն ընթացակարգ, որպեսզի էլեկտրոնային եղանակով առեւտուր կատարող քաղաքացիները կարողանան պարզեցված ընթացակարգով իրականացնել դրա մաքսազերծումը»,-նշեց պարոն Միրումյանը՝ հավելելով, որ քաղաքացին կկարողանա նաև մաքսազերծումն իրականացնել փոստային բաժանմունքում։
Այս ծրագիրն, ըստ Վախթանգ Միրումյանի, հնարավորություն կտա որոշակիորեն ազատականացնել օրենսդրական դաշտը։