Բանկերը գոհ են իրենց աշխատանքից
Այսօր տեղի ունեցավ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողությունը: Միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում իրականացվել են մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ, եղել են մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվեցին այսօր: «Իմ Ֆինանսների միամսյակ»-ին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW - Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC-Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը գոհ էր միջոցառման արդյունքներից: Նա նշեց, որ այն շարունակական բնույթ կկրի: