Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ-ն կնպաստի՞ գազի գնի նվազեցմանը

Տնտեսություն
2c247958b75d5c445287c59ddbdbfb73

2012 թվականին Հայաստանում գրանցված 7,1 տոկոս ՀՆԱ աճը 2013-ին նվազել է մինչև 2,5 տոկոս: Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, 2013 թ. աճը նվազել է ռուսական գազի և մյուս սակագների զգալի բարձրացման պատճառով: Կանխատեսումների փոփոխությունները պայմանավորված են հիմնականում Ռուսաստանի համար տնտեսական հեռանկարների վատթարացմամբ և այդ գործոնի ազդեցությամբ տարածաշրջանում նրա գործընկերների վրա:

Ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ աճի կտրուկ դանդաղումից հետո 2014 թվականին ակնկալվում է չափավոր տնտեսական աճ 3,5 տոկոսի մակարդակով: Հայաստանի տնտեսությունը հաջորդ տարի կվերականգնվի, քանի որ պահպանվում է դրամական փոխանցումների մեծ ներհոսքը, իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կարող է նպաստել գազի սակագնի նվազեցման:

Շարունակությունը՝ այստեղ