Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարն այցելել է ձկնաբուծարաններ

Տնտեսություն
bc783cdcb58dd570c9e45223a00527ee

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ:

Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ձկնաբուծարաններ: Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:

Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, զրուցել է աշխատակիցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական E.M.F-ի ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով ևս կարծում է, որ պետք է անցում կատարվի ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը.«Կարևորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է գործնական քայլեր կիրառել Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես, կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

gyuՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն են ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական` «Բիոմար» ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը: