Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկուղից դուրս են բերել քաղաքացուն

Հասարակություն
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 12-րդ փողոցի բնակիչներից մեկը (հոգեկան շեղումներով) ընկել է մոտ 3 մ խորությամբ նկուղը և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել Հ. Պ.-ին (ծնվ. 1966 թ.), ով մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ԱԻՆ