Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտարկված լրագրողների թվով Թուրքիան 1-ինն է

Հասարակություն
800da17834b55af8918da1349ce91da5

«Թուրքիան արդեն երկրորդ տարին գլխավորում է բանտարկված լրագրողների ամենամեծ թիվն ունեցող երկրների ցանկը, որտեղ այս երկրին հետևում են Իրանը և Չինաստանը»:

Այս մասին ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության խմբագրական գծով տնօրեն Էլանա Բեյզերի կողմից պատրաստված հատուկ զեկույցում, որտեղ նշված է, որ բանտարկված լրագրողների թիվն ամբողջ աշխարհում նվազել է, սակայն մնում է երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի համաձայն, Թուրքիայում, Իրանում ու Չինաստանում բանտարկված լրագրողների թիվը կազմում է աշխարհում գրանցված այս ցուցանիշի գրեթե կեսը:

Թուրքիայում անցյալ տարվա համեմատությամբ բանտարկված լրագրողների թիվը նվազել է՝ 49-ից հասնելով 40-ի, սակայն իշխանությունները շարունակում են ազատազրկման մեջ պահել ազգությամբ քուրդ բազմաթիվ լրագրողների, որոնց ներկայացված են ահաբեկչական գործունեության կամ հակակառավարական դավադրությունների մեջ մասնակցելու մեղադրանքներ:

Իրանում նույն ցուցանիշը նվազել է 35-ի՝ անցյալ տարվա 45-ից, իսկ Չինաստանում բանտարկված լրագրողների թիվն անցյալ տարվանից մնացել է անփոփոխ՝ կազմելով 32 լրագրող:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի տեղեկությունների համաձայն, աշխարհում բանտարկված լրագրողների ամենամեծ թիվն ունեցող երկրների տասնյակում են Էրիթրեան, Վիետնամը, Սիրիան, Ադրբեջանը, Եթովպիան, Եգիպտոսն ու Ուզբեկստանը:

«Ամերիկայի ձայն»