Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահոսք՝ տարօրինակ ձայնով

Հասարակություն
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Դեկտեմբերի 23-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեում՝ «Աշտարակ-կաթ» գործարանում խողովակից առկա է արտահոսք, որն ուղեկցվում է տարօրինակ ձայնով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գործարանի կաթսայատնից դուրս եկող շրջանառող տաք ջրի խողովակը ցածր ջերմաստիճանի հետևանքով վնասվել է, ինչից առաջացել է արտահոսք` գոլորշու տեսքով:

Դեպքի մասին տեղեկացվել է ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը, 1-04 ծառայության կարգավար-օպերատորը, Երևանի ՀՏԱՏ պետը:

ԱԻՆ