Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

32 մեդալ այս տարվա ընթացքում

Հասարակություն
f0034920b3632423177dd456aa2e8821

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար ՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները:

«Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը և դրա համար մենք շնորհակալ ենք ձեզանից և հպարտ ենք ձեզանով: Շարունակելու ենք վստահել ձեզ և հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական և մենք նաև Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը»,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգևների:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝ ուսանողների ունիվերսիադայում և 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում: