Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Գեւորգյանը նոր գործիք է ստեղծել (տեսանյութ)

Հասարակություն
7fbf42ea9f505586e89a501fe4891d1c

Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը շուտով իր հանդիսատեսին կզարմացնի նոր հայկական լարային երաժշտական գործիքով՝ բաս քանոնով։ Իր ստեղծագործություններից մեկը 50 քանոնով ձայնագրելուց հետո նա զգացել է, որ հնչեղության մեջ ինչ- որ բան պակասում է։

Մտահղացումը իրականություն դարձնելու համար կոմպոզիտորը դիմել է լարային գործիքներ պատրաստող Ալբերտ Զաքարյանին։ Վարպետը առանց վարանելու անցել է գործի։ 8 ամիս անց առաջին բաս քանոնն արդեն պատրաստ էր։ Գործիքի ինքնարժեքը 2000 ԱՄՆ դոլար է, սակայն հեղինակները որոշել են դեռեւս չվաճառել այն, այլ նվիրել Հայաստանի բոլոր ժողգործիքների անսամբլներին։

Ի դեպ, վարպետի վերջին ստեղծագործության մասին լուրը հասել է Ռուսաստան եւ Թուրքիա։ Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը վստահ է՝ շուտով պատվերներ կլինեն։