Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատյան դաշտը՝ անապատացման վտանգի տակ

Հասարակություն
2b21d5336f53f8a9b76aa7b8fa6c6d2c

2013 թվականը բնապահպանական առումով միջինից ցածր էր. գնահատելով բնապահպանական տարին՝ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

«Ամենալուրջ խնդիրներն առաջացնում է հանքաարդյունաբերությունը, ամենալուրջ խնդիրներն առաջացնում է Երեւանի քաղաքաշինությունը, որը նաեւ տարածվում է մյուս քաղաքների վրա»,- «Ա1+»-ին հայտնեց բնապահպանը՝ հավելելով, որ մայրաքաղաքում դրական բաներ կան, բայց քաղաքապետարանը բնապահպանություն ասելով հասկանում է միայն ծաղիկներ, կանաչապատում։

Կարինե Դանիելյանը բնապահպանական խնդիր է համարում նաեւ ջրային ռեսուրսների գերսպառումը և նշում, որ այսօր Արարատյան դաշտը անապատացման ռիսկերի առաջ է կանգնած։