Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանը կոչնչանա. ահազանգ (տեսանյութ)

Հասարակություն
d56753d6227356454532c73c95af0cca

Սեւանը վտանգված է։ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ահազանգում է, որ կառավարությանը ներկայացրած «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» կհանգեցնի լճի ոչնչացման եւ լիճը կդառնա ձկնաբուծարան։

«Փաստորեն Սեւանում ձկնաբուծարան ստեղծելու ծրագիր է։ Ծրագրի վտանգն այն է, որ այս ծրագրով ուզում են բազմացնել մինչեւ 50 հազար տոննա իշխան ձուկ, իսկ դրա համար, քանի որ դա արհեստական բազմացում է, պետք է նույն քանակությամբ արհեստական կեր մտցվի Սեւան»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

Ինգա Զարաֆյանը վստահ է, որ ինչքան էլ կերը օրգանիկ լինի, այն պարունակելու է ազոտ եւ ֆոսֆոր, ինչի հաշվին էլ ձուկը մեծանում է։
«Այդ ազոտի եւ ֆոսֆորի հաշվին լիճը դառնում է ճահիճ։ 50 հազար տոննան կատակ չի»,-ասաց տիկին Զարաֆյանը։

Բնապահպանի խոսքերով, կառավարությանը ներկայացրած նախագիծը բիզնես ծրագիր է։ Նրա հետ համամիտ է նաեւ Գեղարքունիքի մարզի բնակչուհի, բնապահպան Լիանա Ասոյանը. «Շատ լավ է, որ կվերականգնվի էնդեմիկ ձկնատեսակը, բայց մենք մոռանում ենք, որ Սեւանը նաեւ հանգստի գոտի է, ռեկրեացիոն գոտի է, պատկերացրեք կերը ջրի որակ է փոխելու, ջրի բաղադրություն է փոխելու, իսկ Սեւանա լճի ջուրը հարավային Կովկասի համար համարվում է խմելու ջրի ռազմավարական պաշար»,-ասաց Լիանա Ասոյանը։

Այս նախագծով Սեւանա լճում նախատեսված է ստեղծել 74 տնտեսություն։ Բնապահպանն իշխանը վերարտադրելու լուծման այլ տարբերակ է առաջարկում։
«Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ բնական վերարտադրություն գնա, հավատացեք՝ մի քանի տարվա ընթացքում պաշարներն իրենց-իրենց կվերարտադրվեն, որեւէ բիզնես պլան պետք չի, պետք է ուղղակի սրտացավ մոտեցում պետական մարմինների կողմից»,-նշեց նա։

Բնապահպանները հիշեցնում են՝ կառավարությանը ներկայացրած նախագծով խախտվում է Սեւանի մասին օրենքի ամբողջ էությունը։