Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնություն մանուկներին

Հասարակություն
7a6e2d39358cf6f4e4ed434b32e17835

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղը /Կապանի քաղաքացիական կենտրոն/ և Կապանի երիտասարդ ստեղծագործողները Կապանի քաղաքապետարանի ու քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի աջակցությամբ Կապանի Մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպեցին «Մանուկների համար` գրքի միջոցով» խորագրով գրական երեկո, որը Կապանի քաղաքացիական կենտրոնի կողմից կազմակերպված բարեգործական բնույթի թվով երրորդ միջոցառումն էր:

Միջոցառումն սկսվեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի համակարգող Հրայր Խաչատրյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ Կապանի եվրոպական քոլեջի դասախոս, լեզվաբան, երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական «Նուռ» մրցանակաբաշխության մրցանակակիր և «Չբացված էջեր» գրական ակումբի ներկայացուցիչ Հասմիկ Գրիգորյանը, ով միաժամանակ վարեց ամբողջ միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Չբացված էջեր» գրական ակումբի երիտասարդ ստեղծագործողների ստեղծագործությունները։

Միջոցառումն ավարտվեց Հ. Խաչատրյանի հրաժեշտի խոսքով, այնուհետև կազմակերպվեց հանգանակություն:

Տոմսերի վաճառքից գոյացած և միջոցառման ընթացքում հանգանակված 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ տրամադրվեց նույն օրը վիճակահանությամբ որոշված թիվ 6 ՆՈւՀ-ին. «Չբացված էջեր» գրական ակումբի երիտասարդ ստեղծագործողները  գրական տեղեկագրի հրատարակման համար նախատեսված գումարից հրաժարվեցին հօգուտ մանուկների: