Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը Ձմեռ պապերի պակաս է զգում (տեսանյութ)

Նորություններ Հասարակություն
c3c4806433ed677bf0343660d3a010a6

Ժամանակին զուգահեռ փոխվել են Ամանորի առիթով երեխաների ակնկալիքները: Երեխանների ցանկությունների փոփոխությունը բարդացրել է Ձմեռ պապերի գործը: Նրանցից այլեւս ոչ թե նվերներ, այլ հրաշքներ են պասում: 10–ամյա փորձ ունեցող Ձմեռ պապի խոսքերով՝ երեխաներն իրենից հիմնականում մասնագիտություններ եւ պաշտոններ են խնդրում. «Առաջնահերթ՝ ոստիկան, զինվորական, հետո արդեն՝ նախագահ, դատախազ, տնտեսագետ»,- պատմում է Ձմեռ պապը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Հանրապետության գլխավոր հրապարակը մարդաշատ չէ։ Ձմեռ պապին այստեղ հանդիպելու համար պետք է սպասել, քանի որ պապն այստեղ ժամանակ առ ժամանակ է հայտնվում, հիմնականում՝ լուսանկարվելու համար։ Հանրապետության հրապարկում մեզ հանդիպած միակ Ձմեռ պապն ասում է. «Ցուրտ է, աղջիկ ջան , ցուրտ …Ո՞վ իրա Էրեխուն կբերի ստեղ, 15 աստիճան մառոզին բերի-նստեցնի կարուսել , 10 օր էրեխուն կպառկեցնեն հիվանդանոցը»: Հրապարակի միակ Ձմեռ պապն այս օրերին տարբեր միջոցառումների է մասնակցում, ընդամենը 5 հազար դրամով, երբեմն համաձայնվում է նաեւ 4.000 դրամով: Մայրաքաղաքի Ձմեռ պապերին ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ընտրել է Երեւանի քաղաքապետարանը: Ըստ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի՝ ընտրվել են մոտ 50 Ձմեռ պապեր: Հայ Ձմեռ պապերի չափանիշներն են՝ չծխել, լինել կոկիկ, գրագետ, շփման մեջ՝ հաճելի: Ընտրված 50 Ձմեռ պապերից այսօր հանրապետության գլխավոր հրապարակում մենք հանդիպեցինք միայն մեկին, որը մեզ հետ զրույցից հետո հեռացավ այլ միջոցառման մասնակցելու՝ հրապարակը թողնելով դատարկ: