Ճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: