A
A
Գեղեցիկ վթար
Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի ճանապարհին սառցե հսկա է առաջացել։
Եթե սառցե կոմպոզիցիաների մրցույթ լիներ, ապա այս «քանդակների» հեղինակը գուցե հաղթեր։ Սակայն հեղինակը ջուրն է։
Չանախչի-Կապան ջրատար մայր խողովակը, որն այս տարածքում վթարվել է և ցրտի պատճառով սառել, առաջացրել է հետաքրքիր սառցե ֆիգուրներ։
Վթարը վերացնող մասնագետներն ասում են՝ թող բոլոր վթարներն այսքան գեղեցիկ տեսք ունենան։
