Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատրաստ եմ անգամ Լուսին հասնել» (տեսանյութ)

Հասարակություն
vernisazh1

Վերնիսաժում հագուստի առևտրով զբաղվող Սոնա Ղասաբողլյանը դժգոհ է վաճառքի ծավալներից։ Նա Վերնիսաժում է արդեն 2 տարի։ Ասում է կարիք դրդված վաճառելու է բերում իր և հարազատների օգտագործած հագուստները։ «Հիմնականում սովետական ինտիլիգենցիան է գալիս այստեղից հագուստ առնում, որովհետև նրանք այս երկրում ոչ մի տեղ չունեն», - ասում է տիկին Սոնան։ Օգտագործած հագուստի վաճառքից ստացած գումարով տիկին Սոնայի ընտանիքը մի կերպ է գոյատևում.«Հին շորերն եմ հանում բերում մի կերպ ծախում, որ գոնե կոմունալ վարձերը տանք», - դժգոհում է վաճառականը։ Վստահեցնում է իր վաճառած հագուստի գները չունևորների գրպանին հարմար են.«Կան մադիկ, որոնք առնում են, որովհետև ուրիշ հնար չունեն, սվիտր որտեղից առնեն եթե խանութներում 15000 դրամից էժան չկա, ես 100-ով եմ ծախում», - նշում է տիկին Սոնան։ Վաճառական Ազատն էլ աշխատանք չունի, ստիպված օգտագործած հագուստ է վաճառում։ Նրա տաղավարում հագուստի և կոշկեղենի գինը սկսում է 500 դրամից։ Նրա խոսքով՝ իր վաճառքի կետում ապրանքները գները 3000-ից չի անցնում։ Մշտական հաճախորդներ չունի, գնորդները չունևոր մարդիկ են.«Առևտուր չկա, մարդկանց ձեռքը փող չկա, որ նույնիսկ 500 դրամանոց ապարանքն առնեն», - ասում է վաճառականը։ Ասում է այնքան է հիասթափվել և թևաթափ եղել որ պատրաստվում է բռնել արագաղթի ճանապարհը.«Պատրաստում եմ անգամ լուսին գնամ, միայն թե այս երկրից դուրս գամ», - սրտնեղում է վաճառականը։