Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք՝ պապի մոտից

Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող, 1992 թ. ծնված Գառնիկ Գ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների պահանջով վագոն-տնակի փայտե միջնապատի վերևի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի և ապօրինի պահվող անհայտ տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն