Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է բանջարեղենից ձկան համ գալիս (տեսանյութ)

Հասարակություն
ձկնաբուծարան

Արարատյան դաշտավայրի արհեստական ձկնաբուծարանների ջրերը տարածքի հողերի ոռոգման համար վտանգավոր չեն։ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։ «Մենք մեր համակարգով ենք ոռոգում, մեր ջրերով։ Իսկ ձկնաբուծականի ջուրը բավականին խոր ընդերքից է հանվում, եւ դա վատ ջուր չի կարող լինել»,-ասաց պարոն Ղազարյանը։ Վերջինիս վստահեցմամբ, ձկնաբուծարանների ջրերը հիմնականում լցվում են դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք՝ ավելորդությունները դուրս հանելու համար) եւ Արաքս գետ։ Սպառողների այն ահազանգերին, թե Արարատյան դաշտավայրի բանջարեղենից տիղմի եւ ձկան համ է գալիս, պարոն Ղազարյանը դժվարացավ պատասխանել. «Կարծում եմ, որ դա կարող է սերմերից էլ լինել կամ քիմիկատներից»։