Նոր թանկացումներ. Փաստինֆո
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը: Այս նպատակով քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի կարգադրությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի ոչ միայն վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքն ու վարձակալած տարածքների արդյունավետ օգտագործումը, այլև վերանայի այդ տարածքների համար սահմանված վարձավճարները: Ի դեպ, գաղտնիք չէ, որ երևանյան գետնանցումներում տարածքների վարձակալները հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ովքեր այստեղ զբաղվում են մանր ու միջին առևտրով: Թե ինչ հետևանք կունենա այս հերթական թանկացումն այս մարդկանց բիզնեսի վրա, և քանի հոգի դրա հետևանքով ստիպված կլինի հրաժարվել իր աշխատանքից, պարզ կդառնա միայն հերթական թանկացումից հետո: Ավելին՝ այստեղ