ՄԻԱՆՄԱՆ ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԸստ «Ցայգ» հ/ը` մարտի 17-ին, նույն ժամին 2 հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում: Ժամը 17.05 րոպեին Գյումրու հրշեջ կապի կայանից հաղորդում է ստացվել Ազատան գյուղում բռնկված հրդեհի մասին: Ախուրյանի հրշեջ մասից դեպքի վայր է մեկնել մեկ մեքենա: Վերջինիս շարժիչի խափանման պատճառով` Գյումրու թիվ 2 հրշեջ մասից օգնության է հասել երկրորդ մեքենան: Տուժողը Ազատան գյուղի բնակիչ Ալեքսան Ումուսյանն է եղել, որի սեփական տան բակում այրվել էր մեկ տոննա անասնակեր: Հրդեհը հանգցվել է 48 րոպեի ընթացքում:
Նույն ժամին ահազանգ է ստացվել Գյումրու Այգաբաց թաղամասի 8-րդ տան բակում բռնկված հրդեհի վերաբերյալ: Նորից այրվել է անասնակեր` շուրջ 8 տոննա: Գյումրու թիվ 1 հրշեջ մասից դեպքի վայր է հասել 2 մեքենա: Մոտ 50 քառակուսի մետր մակերես ընդգրկած հրդեհը մարվել է 2 ժամվա ընթացքում: Հրդեհների պատճառով մարդիկ չեն տուժել, իսկ առաջացման պատճառներն ու վնասի չափերը ճշտվում են: