Մրցույթ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ
Սուրբ Սարգսի տոնին երիտասարդական ցուցահանդես – մրցույթի հայտարարություն Հայտարարում ենք երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդական 6-րդ մրցույթ – ցուցահանդես արվեստի հետևյալ ժանրերում. 1. Գեղանկար 2. Գրաֆիկա 3.Քանդակ 4.Դեկորատիվ-կիրառական արվեստ Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է պարտադիր լինեն թեմատիկ: Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է. 1.Ներկայացվող ստեղծագործությունների լուսանկարները 2.Ստեղծագործության անվանումը (հայերեն, անգլերեն և չափը) 3. Հեղինակի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը (հայերեն, անգլերեն, լուսանկարը) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հեղինակի և ներկայացվող ստեղծագործությունների բոլոր տվյալները և լուսանկարները պետք է լինեն սկավառակի վրա, ունենան բարձ որակ` տպագրության համար: Սկավառակի վրա գրել հեղինակի անունը, ազգանունը, ցուցահանդեսի անվանումը և հեռախոսահամարը: Սկավառակները ներկայացնել ս/թ հունվարի 13-ից - 31-ը Բաղրամյան 24 հասցեով` շրջանակների բաժին: Սկավառակներն ընտրությունից հետո ետ չեն վերադարձվում: Կազմակերպիչներ` Արարատյան Հայրապետական թեմի էլ.քարոզչության գրասենյակ Աշխարհի հայ նկարիչների միավորում Կոնտակտային հեռախոսահամարներ. 091 33 74 97, 091 73 66 53 Qahana.am