Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի զարմիկը ներկայացել է ոստիկանություն

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Մեկ շաբաթ առաջ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ հունվարի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները մեղադրանք են ներկայացրել ոստիկանությանը, թե դեպքը ոստիկանության Գորիսի բաժնում չի գրանցվել: Ոստիկանությունը հայտնեց, որ մեղադրանքը անհիմն է և իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ նշված դեպքը ոչ միայն գրանցվել է, այլև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Իրողությունը հետևյալն է: Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին: Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին և պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է և վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի և Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց: Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին և Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այսօր արդեն Ոստիկանությունը հայտնում է, որ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին: