Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանվածները չպետք է նշեն Տյառնընդառաջը

Հասարակություն
5d8be8be7e6db4edbc1c90b1e627800c

Տյառնընդառաջը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու անշարժ տոներից մեկն է: Տյառնընդառաջ նշանակում է ընդառաջ գնալ Տիրոջը: Տոնի առիթով՝ 10 –օրյա միջոցառումներ են նախատեսված: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, տոնը լավ առիթ է՝ հասկանալու, թե որքանով ենք ընդառաջ գնում Աստծոն, ճշմարտությանը եւ հասկանալ, թե որտեղ ենք թերացել: Փետրվարի 13-ի երեկոյան կատարվում է ժամերգություն, որից հետո եկեղեցիներում վառված մոմերից հավատացյալները վառում են իրենց ճրագները եւ տանում տուն: Հոգեւոր հովիվը շտապեց հերքել այն տեսակետը, թե խարույկ վառելը գալիս է հեթանոսական ժամանակաշրջանից: «Եթե հոգեւոր բովանդակությունը ճիշտ է ընտրված, ուրեմն պետք չէ մտահոգվել»,- ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է պատարագ եւ օրհնության կարգ կատարվում: Տեր Հակոբը նաեւ ավելացրեց, որ տրամաբանական չէ նշանվածների տոնակատարությունը, այն խրախուսելի չէ, արարողությունը պետք է տեղի ունենա ամուսնության պարագայում: Վաղն արդեն տոնի շրջանակներում տեղի է ունենալու «Հավատամք» հոգեւոր կենտրոնի բացման արարողությունը: 10-օրյա միջոցառումների ընթացքում, որը կրում է «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը, նախատեսված են տարբեր միջոցառումներ: Այցելություններ տարբեր կենտրոններ: