Չինացիներն ուզում են հաստատվել մեր երկրում (տեսանյութ)
Չինարենի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծանում է։ Այսօր Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում մեծ հպարտությամբ հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը։ Հայ- չինական հարաբերությունների զարգացման մասին է վկայում նաեւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտը։ Այն արդեն չինարեն ուսումնասիրող 100 ուսանող ունի։ Այս պահին բուհը նաեւ վեց չինացի ուսանող ունի, որոնք ռուսերեն են ուսումնասիրում: Չինացի ուսանողների խոսքերով ՝ տպավորված են հատկապես հայկական մշակույթով: Նրանցից մի քանիսը նույնիսկ ցանկություն ունեն մշտական բնակություն հաստատել մեր երկրում։ Իսկ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր Չինաստանի դեսպանը, չինացի ուսանողներն ու նրանց հայ ընկերները նշեցին չինական գլխավոր տոներից մեկը՝ Նոր տարին։ Միջոցառման ընթացքում հյուրերը վայելեցին չինական ավանդական ճաշատեսակներ եւ քաղցրավենիք։ Չինական Նոր տարվա սեղանը ավանդաբար ճոխ է լինում. չինացիները պատրաստում են առանձնահատուկ ուտեստներ, որոնց անունները հնչում են որպես բարեմաղթանք՝ «բարի բախտ», «հաջողություն» եւ այլն: Նրանք վստահեցնում են՝ չինական Նոր տարին իր հաջողությունները կբերի նաեւ Հայաստանին։ Տեսանյութը քիչ անց