A
A
Չվացուցակները կտեղադրվեն գարնանը
Գարնանը Երևանի կանգառները կհամալրվեն ևս 30 չվացուցակներով: Այս մասին հաղորդեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս Երևանում գործում է 21 չվացուցակ. «Օր օրի ավտոբուսների վրա GPS-ներ են ավելացվելու, ինչը կնպաստի նրան, որ էլ ավելի շատ տեղակատվություն կերևա չվացուցակների վրա»,- նշեց պարոն Մանուկյանը: Նա դժվարացավ ժամկետներ ասել, թե երբ ամբողջապես Երևանը կհամալրվի այս սարքավորումներով. «Էս աշխատանքը բավական ծավալուն է, հստակ չես կարող ասել, թե երբ կավարտես աշխատանքները»,- ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը։