Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյան. «ԱԺ միջանցքներում տեղադրվել են արագաչափեր»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
40c484b3d0572dd3416dda5e45c942d6

Գալուստ Սահակյանն այսօր պարզաբանել է ԱԺ միջանցքներում տեսախցիկներ դնելու նպատակահարմարությունը։ «Դրանք տեսախցիկներ չեն, արագաչափեր են»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հեգնելով, թե «էս լրագրողներին թվում է, թե դրանք տեսախցիկներ են»։ Պարոն Սահակյանը պարզաբանել է, թե ինչու են ԱԺ միջանցքներում դրվել «արագաչափերը»։ Ըստ նրա, դրանք տեղադրվել են հատկապես լրագրողների համար, որպեսզի ԱԺ միջանցքներում «չվազվզեն պատգամավորների հետեւից»։ «Էնպես որ, ստիպված կլինեք դանդաղ քայլել, այլապես խախտումների հաշիվները կուղարկվեն ձեր հետեւից»,-ԱԺ «արագաչափերի» թեման փակել է նա։