Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղիների մրցույթը նորից չի կայանա

Հասարակություն
kkk

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է խիստ հսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրերով սահմանված մեքենաքանակների ապահովմանը: Ըստ այդմ որոշ կազմակերպություններ ստացել են խիստ նախազգուշացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու պայմանագրային պարտավորությունները թերի կատարողների նկատմամբ ձեռնարկել օրենքով սահմանված խիստ քայլեր՝ ընդհուպ՝ պայմանագրի լուծում: Մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել: «Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ և հետևողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանտեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է նաև սեղմ ժամկետում ներկայացնել 2014 թվականին մայրաքաղաքում շախմատի հինգ նոր դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն