A
A
ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը IBF-ի վարկածով ամենաթեթեւ քաշային կարգում պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ավստրալիայում կայացած մրցամարտում Դարչինյանը հաղթեց Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Մզուսիկի Սիկալիին: Վերջինս չդիմանալով Վախթանգի ճնշմանը 8-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել պայքարը:
29-ամյա Վախթանգ Դարչինյանը այս քաշային կարգում դարձավ նաեւ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնը: Այս կոչումը մինչ այդ պատկանում էր Սիկալիին: Ավելացնենք, որ Դարչինյանը հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո: