Յու. Վարդանյանն իր անունով տուն թանգարան կբացի. Առավոտ
Aravot.am-ի տեղեկություններով ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկանում է իր ծննդավայր Գյումրիում տուն-թանգարան ստեղծել, որտեղ կցուցադրվեն նրա անցած մարզական ուղու մասին պատմող մեդալները, գավաթները, պատվոգրերը, հուշանվերները: «Այո, այդպիսի երազանք ունեմ եւ այն բավականին հետաքրքիր ձեւով ծնվել է դեռ 70-ական թվականների վերջին, – ասաց Յուրի Վարդանյանը: – Ես ցանկանում էի Գյումրիում տուն կառուցել, որտեղ կապրեի: Սակայն այն ծավալները, որ ես էի ուզում, Խորհրդային Միության օրենքներով չէր թույլատրվում: Այդ պատճառով 1979 թվականին Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի առաջարկով կառավարությունը որոշեց ինձ ոչ թե տան, այլ տուն-թանգարանի համար տարածք հատկացնել: Տունն սկսեցի կառուցել իմ, հարազատներս, ինչու չէ, նաեւ ընկերներիս աջակցությամբ: Այդտեղ թանգարան ստեղծելու գաղափարը դրանից հետո ծնվեց»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ