Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքում որսահանդակներ կստեղծվեն

Հասարակություն
021349100230

ՀՀ Սյունիքի մարզում որսահանդակներ կստեղծվեն: Այս մասին նշված է 2014-2017թթ ՀՀ Սյունիքի մարզի բնապահպանական ոլորտի ռազմավարությունների ֆինանսավորման փաստաթղթում: Աղբյուրի համաձայն՝ 2014-2017թթ. Սյունիքի մարզում նախատեսվում է նաեւ` • օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում և «Խուստուփ» պետական արգելավայրում գիտական ուսումնասիրությունների, անտառատնկման աշխատանքների կատարման ծառայությունների իրականացում • «Հայաստանի բաց ծրագրի (Շիկահողի ծրագիր)» իրականացում • բնապահպանական անվտանգության ծրագրերի իրականացում • «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական վճարներ Սյունիքի մարզի ազդակիր համայնքներին: Փաստաթղթից սակայն պարզ չէ, թե ֆինանսավորումը լինելու է դրամով, դոլլարով, թե եվրոյով: Նշված են միայն թվերը: Ընդհանուր պահանջվող ֆինանսավորումը 4386800,0, որից պետական բյուջեից նախատեսվում է 525600,0, իսկ միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր ներդրողների կողմից ֆինանսավորումը կկազմելու է 3861200,0: Էկոլուր