ԲՀԿ պատգամավորը ցավ եւ ամոթ է զգում
ԱԺ ԲՀԿ ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը այսօր ցավ եւ ամոթ է զգում, որ ազատամարտիկները դժվարությամբ են ընտանիք պահում։ «Կառավարությունը չի՞ տեսնում, որ այսօր այդ տղաները, որ երկիրը պահեցին, պատերազմը հաղթեցին՝ հաց են մուրում, փոխանակ վայելեին»,- «Ա1+»-ին ասաց ԱԺ պատգամավորը։ Անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին խարդախության համար մեղադրանք առաջադրելուն եւ կալանավորելուն, պատգամավորը հավելեց. «Ես Վոլոդյայից չեմ հավատում նման բան, ես նրան անձամբ ճանաչում եմ, մոտ ընկերներ ենք, նույն զորամասում ծառայել ենք»։ Ռուստամ Գասպարյանի խոսքերով՝ ստորագրություն են ներկայացրել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն արդյունք չի տվել։ Նա ցավով է նշում, որ ուրիշ բան չի կարող անել։ Գործով նախաքննություն է ընթանում։