A
A
Մարտի 1-ին ելույթ կունենա Լևոն Տեր-Պետրոսյանը
Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Օրակարգում` Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը Արտաքին քաղաքական խնդիրներ Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։