Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ընդգրկվեց 9-րդ խմբում

Սպորտ
a1+evro-2016

Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:   Հայաստանի հավաքականը ընդգրկվեց ընտրական 9–րդ խմբում, որտեղ եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքար կմղեն նաեւ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի թիմերը:   1-ին խումբ` Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան 2-րդ խումբ` Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորա 3-րդ խումբ` Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ 4-րդ խումբ` Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար 5-րդ խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո 6-րդ խումբ` Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հս Իռլանդիա, Ֆարերներ, 7-րդ խումբ` Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեռնոգորիա, Մոլդովա, Լիխտենշտայն 8-րդ խումբ` Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա   Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը, ինչպես նաեւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներից լավագույնը միանգամից կմտնեն եզրափակիչ փուլ: Երրորդ տեղերի մնացած 8 թիմերը կկազմեն 4 զույգ եւ կանցկացնեն անցումային խաղեր:   Ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կմեկնարկի 2014 թվականի սեպտեմբերի 7-ին, կավարտվի 2015-ի հոկտեմբերի 13-ին: Անցումային խաղերը կկայանան եկող տարվա նոյեմբերի 12-ին եւ 17-ին: