Սումգայիթից փախած կինը առողջական լուրջ խնդիր ունի (տեսանյութ)
55-ամյա Սվետլաննա Հովհաննիսյանն այն 500 հազար ադրբեջանահայերից մեկն է, ում բախտ է վիճակվել փրկվել Սումգայիթյան ջարդերից եւ հայրենիք տեղափոխվել: Նա ընդամենը 29 տարեկան էր, երբ Սումգայիթում սկսվեց հայերի անխնա ջարդը: Նա իր 3 անչափահաս աղջիկների եւ ամուսնու հետ ծանոթների օգնությամբ կարողացել է ինքնաթիռի տոմսեր հայթայթել եւ հեռանալ իր ծննդավայրից՝ Սումգայիթից: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Սվետլաննան նշեց, որ հայրենիք վերադառնալուց հետո տեղավորվել են Բալահովիտ գյուղի կիսակառույց տանը եւ այն վերանորոգել սեփական ուժերով: Նա ցանկացած դժվարության դիմակայում էր հպարտությամբ՝ ընտանիքին այլեւս վտանգ չէր սպառնում: Ստետլաննա Հովհաննիսյանը երկար ժամանակ աշխատել է Երևանի Կոնյակի գործարանում, այնուհետև առևտրով է զբաղվել Աբովյանի տոնավաճառում: Ստվելաննա Հովհաննիսյանի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել մոտ մեկ տարի առաջ: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ աշխատել: Մանրամասները՝ տեսանյութում