Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօրվա իշխանությունները երկար չեն կարող դիմանալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM85777

Ազատության հրապարկում հավաքվածներին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ներկայացրեց 2008-ից մինչ օրս ստեղծված տնտեսական իրավիճակը։ Նրա խոսքով՝ վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները հրաժարվեցին երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տարբերակից ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. «Վեց տարի ոչինչ չարեցին, որ բացահայտվեն մարտիմեկյան դեպքերը»,-ասաց նա։ «2008թ.-2013թ. ՀՀ-ից հեռացած քաղաքացիների թիվը կազմում է 246 հազար մարդ։ Պետական պարտքը հասնում է 4,5 մլրդ դրամի։ Իշխանությունը այդպես էլ չկարողացավ վերականգնել տնտեսական ճգնաժամային մակարդակը»։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, թե անցյալ տարվա ընթացքում ինչպես են թալանել ժողովրդին. «Գազի նոր սակագին, հետո Հայռուսգազարդի վաճառք, էլեկտրաէներգիայի նոր սակագին, Երեւան քաղաքում վճարովի կանգառներ, այսպես ասած՝ կարմիր գծեր, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, արագաչափեր, տեսախցիկներ, երթեւեկության կանոնների համար սահմանված աստղաբաշխական տուգանքներ»։ Ըստ տնտեսագետի, այսօրվա իշխանությունները հավերժ չեն եւ իրենք էլ գիտեն, որ երկար չեն կարող դիմանալ։ «Ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ճանապարհ կա. պարտադրել այս հակապետական իշխանական համակարգին խաղաղ ճանապարհով հեռանալ, եւ քաղաքացուն հնարավորություն տալ ընտրությունների միջոցով ստեղծել իր իշխանությունը»,-նշեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։