A
A
Ավանդական հարսանիք Օպերայի բակում (տեսանյութ)
Ավանդական հայկական հարսանիք Ազատության հրապարակում: Սա «Հեծանիվ+» էկոմարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն էր, որը կանանց միջազգային օրվա առթիվ իրականացվեց այսօր: Հարսանիքը բավականին նմանեցված էր իրական հայկական հարսանիքներին: Հարս, փեսա, քավոր, քավորկին: «Հեծանիվ+» ՀԿ ղեկավար Սամվել Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը ամեն տարի մարտի 8-ին իրականացնում է նմանատիպ միջոցառումներ: «Ավանդույթի համաձայն մենք ամեն տարի այս օրը հեծանվային արշավներ ենք կազմակերպում, կանանց, աղջիկներին անվճար հեծանիվներ ենք տրամադրում և իրենց օրը ցանկանում ենք հնարավորինս գեղեցկացնել»,-ասաց նա։ Նրա խոսքերով այսօրվա հարսանիքը նորամուծություն էր: Մանրամասները դիտեք տեսանյութում