Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատվաստումների շնորհիվ նվազել է մահացությունը (տեսանյութ)

Հասարակություն
nkar1

2014թ. սեպտեմբերից Հայաստանում կկիրառվեն պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումներ: Այսօրվա ասուլիսում Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնեց, որ պատվաստման ենթական են լինելու մինչև 1,5 տարեկան երեխաները: Պատվաստանյութը Բելգիայի արտադրության է լինելու: Բանախոսը նշեց, որ տարբեր վարակներից հետո մարդու օրգանիզմում պնևմակոկը կարող է ակտիվանալ և առաջացնել մի շարք հիվանդություններ, մասնավորապես թոքաբորբեր և մենինգիտներ: Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստումների շնորհիվ է, որ Հայաստանում 2000թ.-ից հետո դիֆթերիայի դեպքեր չեն եղել: Մինչդեռ 1994-95թթ. այդ հիվանդության նույնիսկ բռնկում է եղել՝ հանգեցնելով 34 մարդու մահվան: Բանախոսը հայտնեց, որ այսօր Հայաստանում չեն գրանցվում պոլիոմելիտ, կարմրուկ, կարմրախտ, փայտացում: 2,5 անգամ նվազել է մենինգիտը՝ ուղեղի թաղանթի բորբոքումը, ինչի շնորհիվ առողջապահության նախարարությունը վերահսկում է մանկական մահացությունը: Այժմ տարեկան գրանցվում է խոզուկի 1-2 դեպք: Կապույտ հազը ևս գրանցվում է եզակի դեպքերում: Անդրադառնալով պատվաստումների հակացուցումների վերաբերյալ հարցին՝ Սահակյանն ասաց, որ պատվաստումից առաջ ոչ մի հետազոտություն չի կարող ասել՝ երեխան որևէ բաղադրիչի նկատմամբ ալերգիա կունենա՞, թե՞ չէ: «Յուրաքանչյուր տարի 10-12 հետպատվաստումային ռեակցիա է լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ռեակցիաները սովորաբար անցնում են շատ արագ՝ համապատասխան բուժօգնության դեպքում: