Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ն դիմել է Մետրոպոլիտեն՝ ազատված աշխատակիցների հարցով

Հասարակություն
metro1

27.02.2014թ. Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն դիմել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն պարոն Փ.Յայլոյանին՝ առաջարկով արտադատական ճանապարհով լուծելու մետրոպոլիտենի 3 աշխատողների աշխատանքից ազատման  խնդիրը` պարզաբանելով նրանց կողմից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառելիության խնդիրը։ Միևնույն ժամանակ մեր կողմից արվող առաջարկի մերժման դեպքում պահանջել ենք տրամադրել աշխատանքից ազատման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը` զեկուցագրերը: Մեր կողմից բարձրացված խնդիրները ոչ միայն չեն ընդունել, այլև մերժել են ամբողջությամբ հետևյալ հիմնավորմամբ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վստահությունը կորցնելու վերաբերյալ հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը մեզ չեն կարող տրամադրվել: Մինչդեռ նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է. «Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 2)խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»: Սակայն պարզ չէ թե այդ տեղեկատվության գաղտնիությունը ում է վերաբերում` աշխատանքից ազատված աշխատողների՞ն, թե՞ զեկուցագիր կազմողներին: Մետրոպոլիտենը մոռանում է այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը` 3 աշխատողների նկատմամբ գործատուի կողմից ընդունած անհատական ակտերն են, որոնց հիման վրա նրանք ազատվել են աշխատանքից և ՀՀ ԱՕ-ի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն. Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Այսինքն` նրանք պարտավոր էին տրամադրել աշխատողներին զեկուցագրերի պատճեները, ինչը մինչ օրս հրաժարվում են տրամադրել թե ՀԿ-ին և թե աշխատողներին: Մեքենավարները աշխատանքից ազատվել են աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, որի հիմքերը գործատուի մոտ բացակայում են ըստ ՀՀ ԱՕ-ի 122-րդ հոդվածի, որտեղ նշված են վստահությունը կորցնելու հստակ հիմքերը: ՀՀ ԱՕ-ի 223-րդ հոդվածի համաձայն` վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է կարգապահական տույժ: Իսկ 226-րդ հոդվածի համաձայն. մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության: Մինչդեռ, մետրոպոլիտենի կողմից չի հիմնավորվել աշխատանքից ազատումը ՀՀ ԱՕ-ի որևէ հոդվածի պահպանմամբ: Նշենք, որ մարտի 10-ին սանդուղքավարների հայցը ներկայացվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել . Քրիստինա Գևորկյան Փոխնախագահ/Փաստաբան Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ