A
A
Արոնյանը կմրցի Անանդի հետ
Խանտի Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանն 1-ին տուրում սեւերով հանդիպում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ։ Նրանցից բացի, մրցաշարին հայտավորված են նաեւ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Անդրեյկինը (բոլորն էլ Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա)։ Մասնակիցները երկու շրջանով կորոշեն միակ հաղթողին, որն այս տարվա վերջին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կվիճարկեն շախմատային թագը։