Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ.Այվազյան. «Քարուքանդ են լինելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

Ղրիմի անկախության ճանաչումը չի կարող ազդել ԼՂ-ի կարգավիճակի վրա։ Կարծում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։ «Ղրիմի Ռուսաստանին միանալը, որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չէ.- ասաց նա,- հավելելով, - քաղաքականության մեջ, որեւէ մեկ անգամ նախադեպերով չեն առաջնորդվում»։ Անդրադառնալով Կառավարությանն անվստայություն հայտնելու 4 ընդդիմադիր ուժերի հայտարարությանը՝ պարոն Այվազյանը նշեց, որ ինքը գիտի, որ «երբ գա անուններ տալու ժամանակը, մինչեւ ընտրություններ չեն հասնելու եւ քարուքանդ են լինելու»։ Նրա ըննդիմախոսը ՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ ունեն միասնական ծրագիր եւ ցույց կտան հետագայում։ Նա հիշեցրեց, որ ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը մտցնելու են ԱԺ նիստերի օրակարգ։