Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն երջանիկ լինելու համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
happy_2

Երջանկության վարկանիշում Հայաստանը 80-րդն է 190 երկրների շարքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա փոխանցմամբ՝ իրենց կատարած հարցումներով՝ 65000 հոգուց ընդամենը 10 մարդ է նշել, որ իրեն լիարժեք երջանիկ է զգում: «Ամենաերջանիկը Կարիբյան կղզիների բնակիչներն են. նրանց պահանջները ցածր են, դրանց բավարարման մակարդակը՝ բարձր», - ասաց Ադիբեկյանը։ Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ երջանկությունը համ ու հոտ ունի, քանի որ մենք ավանդապաշտ ազգ ենք։ Ըստ սոցիոլոգի՝ երջանկության ընդհանուր չափանիշներ ընդունված չեն, երջանկությունը յուրաքանչյուր մարդու մոտ յուրովի է։ Երջանկության չափանիշները տարբեր են կնոջ և տղամարդու մոտ։ Կնոջ երջանկության գագաթնակետը մայր դառնալն է։ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ մեր երկրում ապահարզանների հիմնական պատճառն այն է, որ կինը չի կարողանում տղամարդուն երջանկացնել այնպես, ինչպես տղամարդն է ուզում և հակառակը։ Սոցիոլոգի բնորոշմամբ՝ երջանկության ընդհանուր բանաձև չկա։ Սակայն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, անհրաժեշտ է, որ մարդ ունենա բարեկեցիկ ապրուստի միջոց՝ կուշտ փոր, տաքուկ տուն և կրթված երեխաններ, որպեսզի իրեն երջանիկ համարի։ Նշենք, որ 2012թ.-ից սկսած ՄԱԿ-ի որոշմամբ մարտի 20-ին նշվում է երջանկության միջազգային օրը: Հետաքրքիր է, որ Երջանկության օր սահմանելու կոչ ՄԱԿ-ը ստացել է մի փոքրիկ երկրից, որը կոչվում է Բութան: Որոշ տեղեկություններով՝ Բութանի թագավորության բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են: