Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր բնական տարեփոխություն է՝ Նոր տարի

Հասարակություն
35.

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում,երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է, եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը,այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մերմոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արիմարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում: