«Հայաստանը պետք է արտադրի սեփական մեքենաները» (տեսանյութ)
Հայաստանում հասունացել է ավտոարտադրության պահանջ. կարծում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա հաշվարկներով՝ եթե հայկական արտադրության մեքենաները չարտահանվեն անգամ, օգտագործվեն միայն մեր երկրում, օգուտն էլի մեծ կլինի. «Ինչի՞ համար մենք գնանք տասնյակ հազարներով «Opel Astra» բերենք, որ տաքսի վարենք, եթե կարելի ա դա անել ավտոարտադրություն զարգացնելով»: Որքան էլ Տիգրան Հովհաննիսյանը ռեալ չի համարում ավտոմոբիլային նման գործարանի ստեղծումը, սակայն պնդում է՝ այս հարցով քննարկումները կակտիվանան հատկապես Մաքսային միության անդամակցությունից եւ մաքսատուրքի բարձրացումից հետո։ Իսկ վարորդները արդյոք պատրա՞ստ են փոխել իրենց մեքենաները. «Մեծ հաճույքով, ինչո՞ւ չէ», «Եթե նոր մեքենա լինի, անպայման կօգտագործեմ», «Չէ, ինոմարկեն մնում ա ինոմարկա, չես կարող ոչ մի բանի հետ փոխես»: Վարորդները նաև վերհիշում են «ԵրԱզ» գործարանի թողարկած արտադրանքը։ Կարծիքները միանշանակ չեն: Ի դեպ. 1964թ հիմնադրված Երեւանի ավտոմոբիլային գործարանը 2002թ. սնանկ է ճանաչվել Տնտեսական դատարանի կողմից, իսկ 2004թ. վաճառվել է աճուրդում։