Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը պարզաբանում է

Հասարակություն
2843090dd3f35a36931851d25e6e52e6

Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին, որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր» ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի, և որևէ պահի չի փակվել: Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայում էլ չկան։ Տեղեկացնում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն