A
A
Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Գալստյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։ 125 կգ քաշայինների մրցումներում մեր ըմբիշը առաջին մարտում 0։11 հաշվով պարտվեց թուրք Տահա Աքգյուլին։ Սակայն վերջինս հասավ եզրափակիչ, եւ Անդրանիկ Գալստյանը սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ։ Առաջին գոտեմարտում նա 12:2 հաշվով հաղթեց բելառուս ըմբիշ Վադիմ Շվեդովին: Այսօր երեկոյան 3-րդ տեղի համար մրցամարտում Անդրանիկ Գալստյանը կհանդիպի ուկրաինացի Ալեքսանդր Խոցյանովսկու հետ։